Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարի թաղի ցուցարարի խափանման միջոցը չի փոխվի. դատարանը մերժեց միջնորդությունը, ՀՔԱՎ

Հասարակություն
unnamed-1-6

Այսօր՝ 2017 թ. մարտի 27-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Սարի թաղի ցույցի մասնակից Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի և Ժորա Ավետիսյանի գործով դատական նիստ: Հիշեցնենք՝ այս գործով դատական նիստերը անընդհատ հետաձգվում էին դատավարության կողմերի բացակայության պատճառով: Այսօր կայացած նիստի ընթացքում դատարանը քննարկեց Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը՝ Հր. Բոյաջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելու և այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին: Նշենք, որ ներկայացված միջնորդությամբ պաշտպանը հիմնավորումներ էր ներկայացվել Հր. Բոյաջյանի անձնական ազատության իրավունքի սահմանափակման և վերջինիս գործողություններին ոչ ճիշտ և անհիմն իրավական գնահատական տալու վերաբերյալ: Հատկանշական է, որ ոչ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներով, ոչ էլ դատարան ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում Հր. Բոյաջյանի գործողությունների առնչությունը վերագրվող հանցանքի դեպքին, այն է՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը ծառայողական պարտականությունները կատարելիս: Ինչպիսի պայմաններում կալանավորումը օրինական և հիմնավորված չի կարող համարվել: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ