Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Ղազախստան. Խաղի ֆավորիտը մնացել է անփոփոխ (տեսանյութ)

Սպորտ
unnamed-9-6

Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստանի – Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը մեծ հետաքրություն է առաջացրել նաեւ Ռուսաստանում: Մասնավորապես՝ խաղն ուղիղ եթերով հեռարձակվելու է ռուսական հեռուստաալիքով, բացի այդ տեքստային տարբերակով այն կներկայացվի նաեւ այդ երկրի համացանցով: Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը, սա երկու երկրների թվով 6-րդ հանդիպումն է: Նախորդ 5-ից երեքում հաղթել է Հայաստանի ընտրանին, մեկական խաղ  ավարտվել է ոչ-ոքի եւ մրցակցի առավելությամբ: Ի դեպ, ղազախ  ֆուտբոլիստներն այդ միակ հաղթանակը տոնել են հենց «Հանրապետական» մարզադաշտում, 2007 թվականին: Հայաստան – Ղազախստան խաղի ֆավորիտ համարվում է մեր թիմը: Ըստ բուքմեյքերների, տանտերերի հաղթանակի հնարավորությունը երեք անգամ ավելի բարձր է, քան՝ հյուրերինը  (1,75-ը՝ 5,15-ի դիմաց): Հանդիպումը կսկսի ժամը 20:00-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են դիտել նաեւ այստեղ