Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձորից ոհմակներ են բարձրանալու, որոնց վերահսկելն անհնար կլինի»

Հասարակություն
shun4

«Մալականների այգու» անտուն շները ոչ թե անհանգստություն են պատճառում, այլ այգու իրական պաշտպաններն են: Հարակից շենքերում ապրող բնակիչները խնամում ու կերակրում են նրանց.  « Արդեն 6-7 տարի  էստեղ են, անվնաս, ոչ կծում են, ոչ էլ: Ինչ ինձ հիշում եմ, էս շներին էլ եմ հիշում, իրենք էլ բնության մի մասնիկն են, քաղաքում այլ կարևոր խնդիրներ կան, թող դրանք լուծեն, սիրտս ցավում է, էս շներից պետք չի բողոքել››,- պատմեց Վոլոդյա պապիկը: Կենդանիների Պաշտպանության «Դինգո Թիմ»-ն այս պարագայում ամենամեծ խնդիրը մարդկանց անտեղյակությունն է համարում. «Մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել բնակիչներին իրազեկելու հարցը, որ այդ ստերջացված, անվնաս շներին այնտեղից տարհանելով ավելի մեծ խնդիրներ են առաջ գալու: Մարդիկ չեն պատկերացնում, որ կողքի ձորից ոհմակներ են բարձրանալու, որոնց վերահսկելն անհնար կլինի. այդ շները մարդկանց որպես թշնամի են համարում և մեծ վտանգ կարող են ներկայացնել»,- ասաց Կենդանիների Պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ի կոորդինատոր Գոհար Մանուշակյանը: shun2 «Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր այդ խնամված շներին չտեղափոխեն, բայց ի վիճակի չենք 24 ժամ հետևողական լինել, այդ իսկ պատճառով վախենում ենք, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն  մի օր էլ այս շներին կտանի և մենք ոչինչ անել չենք կարող։  Ի դեպ, այդ շներից ևս մեկն անհետացել է, արդեն 10 օր է չկա, և կասկածում ենք, որ նույն ճանապարհով է անհետացել, ինչ մյուսները», -շարունակում է  Գոհար Մանուշակյանը: shun3 «Յունիգրաֆ Իքս» ծառայության լրատվության բաժնի պետ Լիլիթ Գրիգորյանն ասաց, որ ընկերությունում արդեն սովորել են կենդանասերների անհիմն, մտացածին հայտարարություններին. «Մենք տարիների ընթացքում բազմիցս ականատես ենք եղել նման կեղծ ասեկոսեների մեր հասցեին։ Դրանք արդեն ծիծաղելի են ու անլուրջ։ Մենք շատ բարեխղճորեն կատարում ենք մեր  աշխատանքը՝ պահպանելով Երևանի քաղաքապետարանի հետ կքնած պայմանագրի բոլոր կետերը։ Ընդ որում, մեր ամբողջ աշխատանքը՝ սկսած կենդանիներին որսալուց, մինչև ստերիլիզացում, բաց թողնում և այլն, իրականացվում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների ներկայությամբ ու վերահսկողությամբ։ Պարզապես խնդիրն այն է, որ կենդանասերներին ձեռնտու չէ, որ Երևանում տարեցտարի արձանագրվում է առաջընթաց թափառող կենդանիների դեմ պայքարում, և տարեցտարի կրճատվում է թափառող կենդանիների թիվը»: Գոհար Մանուշակյանը խնդրի լուծումը տեսնում է միայն մասսայական ստերջացման մեջ: Դա իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է Երեւանի քաղաքապետարանի պատրաստակամությունը: Այդ նպատակով նամակ է ուղարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ի պատասխան նշվել է, որ փողոցներում ստերիլիզացված և վզկապներ կրող շները «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից չեն վնասազերծվում, փոխարենը այն շները, որոնց հարձակման հետևանքով  առկա են տուժված քաղաքացիներ: shun6 Ըստ  «Յունիգրաֆ Իքս» ծառայության վիճակագրական տվյալների՝ 2016թ.-ին 5306 թափառող կենդանի ստերիլիզացվել է, 10216-ը` վնասազերծվել: