Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի Մ-17 հավաքականը 10:1 հաշվով հաղթեց Հայաստանին

Սպորտ
sport-hajastan-17-1

Այսօր Թուրքիայում մեկնարկած Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2016/2017թթ առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականը ուժերը չափեց Գերմանիայի այդ տարիքային թիմի հետ: Մեր ֆուտբոլիստները անչափ անվստահ խաղ ցուցադրին եւ պարտվեցին 1:10 հաշվով: Մերոնցից միակ գոլը 30-րդ րոպեին խփեց Արմեն Հովհաննիսյանը: Մարտի 25-ին Հայաստանի հավաքականը կմրցի Թուրքիայի, իսկ 28-ին՝ Ֆինլանդիայի Մ-17 հավաքականների հետ: