Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղազախստանի հավաքականը չդիմացավ կիպրոսցիների ճնշմանը

Սպորտ
a1kazaxstan-1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը՝ Ղազախստանի ընտրանին, այսօր ընկերական խաղում պարտվեց Կիպրոսի ազգային թիմին:   Լարնակայում կայացած հանդիպումը հաջող սկսվեց ղազախ ֆուտբոլիստների համար, որոնք առաջին խաղակեսում գոլ խփեցին եւ առաջ անցան հաշվի մեջ: Սակայն ընդմիջումից հետո տանտերերը 11 րոպեին ընթացքում երեք անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը՝ 3:1:   Այդպիսով, Ղազախստանի հավաքականը պարտություն կրեց ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Բորոդյուկի գլխավորությամբ անցկացրած առաջին խաղում: Հաջորդը տեղի կունենա մարտի 26-ին, Երեւանում, Հայաստանի ընտրանու դեմ: