A
A
Խորհրդարանական ընտրությունները փոխեցին ՀՖՖ-ի պլանները
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 21-րդ տուրի «Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» հանդիպումը կկայանա մարտի 30-ին: Փոփոխության պատճառը հավանաբար այն է, որ ապրիլի 2-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, իսկ հանդիպումը պետք է կայանար հենց այդ օրը: