Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մարզվել է, իսկ նորեկը՝ ոչ

Սպորտ
unnamed-47-1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր անցկացրել է իր երկրորդ մարզումը Ղազախստանի ընտրանու հետ խաղից առաջ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացած մարզմանը մասնակցել են 22 ֆուտբոլիստ։ Արտյոմ Սիմոնյանը դեռ չի ժամանել հավաքականի ճամբար, իսկ թիմի նորեկ Արթուր Քարտաշյանը վնասվածքի պատճառով բաց է թողել պարապմունքը։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության Հայաստան – Ղազախստան ընտրական հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին: