Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճապոնիայում լինեինք, այդ հայտարարությունից հետո խարակիրի կանեին» (տեսանյութ)

Տնտեսություն
bnapahpanakan-1

Մինչ օրս լիարժեք ու վերջնական գնահատաված չէ, թե ինչ վնաս են պատճառում շահագործվող հանքերը բնությանն ու շրջակա միջավայրին: «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Հարություն Բաբայանի խոսքերով, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հայտարարում է՝ էսքան տարի հետո, որ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում բացթողումներ ունենք, սա նույնն է, որ ասենք ապրիլյան պատերազմին կռվում էինք 80-ականների զենքով: Ասել՝ ես մեղավոր եմ եւ համեստորեն նստել, դա քաղաքական անպատասխանատվություն է , Ճապոնիայում լինեինք, այդ հայտարարությունից հետո վարչապետից սկսած բոլորը խարակիրի կանեին»: Պատգամավորության թեկնածուն ընդգծում է, արդեն նոր սերունդ ունենք, որ իր մեջ կրում է այդ բացթողումների հետեւանքները, զանազան հիվանդությունների տեսքով: Հանքերի ակտիվ սեփականաշնորհումն ու շահագործումը սկսվել է 2000-ական թթ-ին: Մինչդեռ որեւէ նոր հանք չի հայտնաբերվել: Դրանք նույն այն հանքերն էին,  ինչ հայտնաբերվել էին խորհրդային տարիներին, սակայն տարբեր պատճառներով այդ տարիներին դրանց շահագործումը նպատակահարմար չի եղել: «Հանքի պաշարների քանակը այն ժամանակվա պայմանների համար 150 տարվա էր գնահատվում,  մինչդեռ այսօր, երբ բիզնես պլան են գրում՝ այդ պաշարները գրում են 10-11 տարի: Այսինքն` դրա ինտենսիվությունը գողանալու պես մի բան է՝ շուտ վերցրեցիր խփեցիր ու գնացիր»: «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու Վահագն Խաչատրյանն ասում է. եթե 2000 թ-ին արդյունահանվում էր 1,8 մլն տ հանքանյութ, ապա այսօր այդ ծավալը 29 մլն տ-ի է հասել, մինչդեռ այսօր արդեն օրակարգում է հանքերի շրջակայքում եղող բնակավայրերի գոյության խնդիրը: «Նույն Ամուլսարի շրջակայքում  Գնդեվազ ու Գորհայք գյուղերն են, ինչ է լինելու 10 տարի հետո նույն այդ գյուղերի բնակչության հետ: Այնտեղ արդեն ծխի ամպ է գոյացել» ; Իշխանության գալու դեպքում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նախատեսում են օրենսդրական դաշտը կարգավորել, ապա սահմանել վերահսկողության մեխանիզմներ, որպեսզի այդ հանքերի շահագործումից գոյացած գումարը ոչ թե օվշորային գոտիներ  հոսի, այլ պետբյուջե: