Հայաստանի հավաքականի մրցակիցը նոր մարզիչ է նշանակել
Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկի օգնական է նշանակվել թիմի նախկին ավագ Կայրատ Նուրդաուլետովը: Այդ մասին հայտնում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը: Կայրատ Նուրդաուլետովը 10 տարի շարունակ (2003-2013թթ) հանդես է եկել ազգային թիմի կազմում, 35 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: Նա ելույթները ավարտել է այս տարվա փետրվարին, երբ չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը «Կայսար» ակումբի հետ: Հիշեցնենք, որ Ղազախստանի հավաքականը Հայաստանի ընտրանու մրցակիցն է աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարում: Թիմերի առաջիկա հանդիպումը տեղի է ունենալու մարտի 26-ին, Երեւանում: Չորս տուրից հետո մեր հավաքականը 3 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը ընտրական խմբում, իսկ Ղազախստանը 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: