Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել և կարող է մեկնել երկրից

Հասարակություն
vardan5

5 տարվա ազատազրկման դատապարտված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կրելուց վաղաժամկետ ազատ է արձակվել: Այս մասին «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Փաստաբանի խոսքերով՝  Վարդան Պետրոսյանը լիովին ազատ է արձակվել եւ կարող է  մեկնել երկրից: 2015 թվականի սեպտեմբերի 10-ից Վարդան Պետրոսյանը իր պատիժը բաց ռեժիմով էր կրում:  Բաց տիպի ռեժիմի դեպքում դատապարտյալը կարող է առավոտյան 08.00-ից դուրս գալ ՔԿՀ-ից, գնալ աշխատանքի, և երեկոյան 20.00-ին վերադառնալ այնտեղ։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Վարդան Պետրոսյանը  5 տարվա ազատազրկման էր  դատապարտվել   ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: