Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարոն նախագահ, վարչապետ, ոստիկանապետ, ժողովուրդը ձեզ վրա սուլում է» (տեսանյութ)

Հասարակություն
akica

Բյուրեղավանի «Գլաս Ուորլդ Քամփնի» ապակե տարաների գործարանի աշխատակիցներն իրենց չվճարված աշխատավարձերն են պահանջում։ Այսօր նրանք կրկին կառավարության շենքի առջև էին. «Երկու տարի է՝ պայքարում ենք մեր աշխատավարձերի համար, ու ոչ մի արդյունք չենք ստացել։ Մեր աշխատավարձերից այս ամբողջ ընթացքում սոցապ պահումներ և եկամտահարկեր են պահվել, դա օրենքի խախտում չէ՞։  Ես իմ աշխատավարձը չստացած, դրանից պահումներ են արել,- «Ա1+» -ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատողներից Հովիկ Բորջյանը։ Ինչպես ամեն հինգշաբթի, այստեղ էին հավաքվել նաև Եկմալյան 4-6 հասցեի բնակիչները, ովքեր պահանջում են իրենց քանդված տների գումարները։ Մեզ հետ զրույցում Անահիտ Պողոսյանն ասաց, որ նախորդ շաբաթ եղել են քաղաքապետարանում. «Փաստաթղթերում նշված է, որ մեր գումարները պետք է մարվեին մինչև 2015 թվականի հունվարի 1-ը։ Նախորդ շաբաթ հանդիպում ունեցանք քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի հետ, նա ասաց, թե քանի որ վճարումները պետք է մինչև 2015 թվականի հունվարի 1-ն արվեին և չեն արվել, այդ փաստաթուղթն անվավեր է, գնացեք՝ ում հետ ուզում եք այդ հարցերը լուծեք»։ Ի թիվս այլ քաղաքացիների, կառավարության շենքի մոտ էին նաև «Կոնտինենտ Էքս» գործարանի նախկին աշխատակիցները, որոնք չորս տարի շարունակ սպասում են իրենց աշխատավարձերի վճարմանը։ Մեզ հետ զրույցում նրանից Գալստյան Հայկանուշն ասաց, որ դիմելու են ծայրահեղ քայլերի, եթե հարցն այդպես էլ չլուծվի։ «Պարոն նախագահ, պարոն վարչապետ, պարոն ոստիկանապետ, դուք խիղճ ունե՞ք։ Ինչքանո՞վ է ձեզ դուր գալիս, որ էսքան ժողովուրդը կանգնում ու գոռում է, ձեր վրա սուլում են։ Ժողովուրդն էլ ճար չունի, ամեն ինչի դիմում է»։ Մանրամասները՝ տեսանյութում