A
A
ԱՀ ՊՆ. խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող ORBITER անօդաչու թռչող սարք
Մարտի 4-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող <<ORBITER>> տեսակի անօդաչու թռչող սարք: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողություններ: ԱՀ ՊՆ