Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ ՊՆ. ադրբեջանական զինուժը կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ

Կարևոր լուրեր Պաշտոնական
images

Մարտի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  շուրջ 380 կրակոց: Առաջնային գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ և 60 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 9 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ