Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իր դեմ ցուցմունք տված ոստիկանների վրա Հովհ. Ղազարյանի ազդելու հավանականությունը քիչ է». ՀՔԱՎ

Հասարակություն
xazaryan

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհ. Ղազարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով, 2017 թ. փետրվարի 13-ին ազատ է արձակվել կալանքից: Անդրադառնալով կալանքի ժամկետը շարունակ երկարաձգելու վերաբերյալ քննչական մարմնի և առաջին ատյանի դատարանի հիմնավորումներին՝ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ընդգծել է, որ քննության սկզբնական փուլերում մեղսագրվող արարքի հետ Հովհ. Ղազարյանի ունեցած կապը հավաստող «հիմնավոր կասկածներն» անգամ չեն կարող հիմք հանդիսանալ հետագա փուլերում կալանքի ժամկետը երկարաձգելու համար, և հավելել, որ առաջին ատյանի դատարանի հետևությունները՝ քննությունից թաքնվելու, քննության ընթացքը խոչընդոտելու կամ օրենքով արգելված արարք կատարելու վտանգի վերաբերյալ, չեն բխում գործի նյութերից, ինչը պարտադիր է նման որոշում կայացնելու համար: Վերաքննիչն ուշադրություն է դարձրել նաև այն հանգամանքին, որ առաջին ատյանի դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե Հովհ. Ղազարյանը, ազատության մեջ գտնվելով, կոնկրետ որ վկայի վրա և ինչպես կարող է ազդել, առավել ևս, որ նրա դեմ մեղադրական ցուցմունքներ տված վկաները գերազանցապես ոստիկաններ են եղել և վերջիններիս վրա՝ Հովհ. Ղազարյանի ազդելու հավանականությունը գրեթե բացակայում է: Ինչ վերաբերում է քննչական մարմնի և առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին, թե դեռևս չեն ստացվել իրականացվող փորձաքննությունների արդյունքները, վերաքննիչը դա բավարար հիմք չի համարում նրան կալանքի տակ պահելու համար: Դատարանն անդրադարձել է նաև Հովհ. Ղազարյանին մեղսագրվող արարքի վտանգավորության ցածր աստիճանին և հաշվի առնելով նրա՝ նախկինում դատապարտված չլինելն ու մի շարք այլ հանգամանքներ՝ առաջին ատյանի դատարանի որոշումը որակել որպես անօրինական և չհիմնավորված: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ