Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսվարողը բեռի արտահանման փաստաթղթերը կստանա նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության

Տնտեսություն
unnamed-16

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն ունի սպասարկման նոր կենտրոն և, այսուհետ, առավել համակարգված ու կենտրոնացված ծառայություններ կմատուցի սպառողներին ու տնտեսավարողներին՝ էականորեն նվազեցնելով վարչարարությունը, կրճատելով ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, բացառելով տեղեկատվություն ստանալու նպատակով մի քանի ստորաբաժանում դիմելու անհրաժեշտությունը, նվազագույնի հասցնելով տնտեսավարող-պաշտոնյա շփումը, ապահովելով իրականացվող բոլոր գործընթացների թափանցիկությունը: Մարտի 3-ին տեղի ունեցավ սպասարկման կենտրոնի բացման արարողությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և այլ հյուրերի մասնակցությամբ: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը բացման խոսքում նշեց. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգալիորեն պարզեցրել է վարչարարությունն ու Ծառայությանն առնչվող ընթացակարգերը, ներդրել  էլեկտրոնային կառավարման գործիքներ և, արդյունքում, ապահովել գործողությունների թափանցիկությունը: Հուսով եմ՝ սպասարկման կենտրոնում առաջարկվող ծառայությունները կօգնեն թե տնտեսավարողներին և թե սպառողներին, միաժամանակ՝ կխնայվի բոլորի ժամանակը»: Սպասարկման նորաբաց կենտրոնն ունի խորհրդատու, ով տեղում կաջակցի այս կամ այն պատասխանը փնտրող այցելուներին՝ տարբեր ստորաբաժանումներ ուղղորդելու փոխարեն: Մասնավորապես, այժմ հնարավոր է առանց հերթագրման խորհրդատուից նախապես ճշտել ներմուծվող ապրանքի ռիսկն ու դրա հետ կապված հետագա գործողությունները (ապրանքի ռիսկայնության մակարդակը տնտեսվարողը կարող է ճշտել նաև Ծառայության պաշտոնական կայքում՝ snund.am, տեղադրված ռիսկերի էլեկտրոնային հաշվիչի միջոցով): unnamed-17 Այսուհետև ներմուծվող և արտահանվող ապրանքի սերտիֆիկատները կկնքվեն տեղում՝ էլեկտրոնային եղանակով լրացվելուց հետո, ինչը ենթադրում է տնետասավարողի ժամանակի մեծ խնայողություն  ու վարչարարության նվազեցում: Նույն ընթացակարգն է նաև կենդանականան ծագման ապրանքների արտահանման ժամանակ տրամադրվող տեղեկանքի դեպքում. անասնահամաճարակային վիճակի մասին տեղեկանքն արդեն գրվում է Անասնաբուժության տեսչության կողմից պարբերաբար տրվող տեղեկատվության հիման վրա՝ կնքվելով սպասարկման կենտրոնի պատասխանատուի կողմից: Ներմուծման և արտահանման գործընթացները ևս համակարգվել են, որի արդյունքում հնարավոր կլինի Ծառայության ենթահսկման ներմուծվող և արտահանվող բեռների փաստաթղթավորումն իրականացնել 4-5 անգամ ավելի կարճ ժամանակահատվածում՝ 20 րոպեում՝ նախկին մեկուկես կամ երկու ժամվա փոխարեն: Ստեղծվել է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա և, եռամսյակային պարբերականությամբ ու սահմանված ձևաչափով տեղեկատվություն ներկայացնելու  դեպքում, տնտեսավարողը հնարավորություն է ստանում : Այսինքն՝ տնտեսավարողը ստացել է փորձաքննության համար նախատեսված՝ 3-10 աշխատանքային օրը 1-ով փոխարինելու հնարավորություն: Սպասարկման սրահում տեղադրված վճարման տերմինալը հնարավորություն կտա տնտեսավարողին ներմուծման բեռի զննման կամ լաբորատոր փորձաքննության համար նախատեսված գումարը հատուկ հաշվեհամարներին փոխանցել անմիջապես՝ խնայելով մոտակա բանկի մասնաճյուղ այցելելու ժամանակը: Ծառայության գործունեության հետ առնչվող բոլոր ձևաթղթերի օրինակները հրապարակված են կենտրոնի տեսանելի վայրում: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության նորաբաց սպասարկման կենտրոն այցելող սպառողների և տնտեսավարողների համար կլինեն նաև բուկլետներ, ուղեցույցներ՝ օգտակար խորհրդատվությամբ և ցուցումներով: Սպասարկման կենտրոնը հնարավոր է դարձել գործարկել Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ «Գյուղատնտեսական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում և աջակցությամբ:  Տեղեկացնենք, որ ՍԱՊԾ սպասարկման կենտրոնը գործում է աշխատանքային օրերին առանց ընդմիջման. այն կաշխատի նաև շաբաթ օրը՝ մինչև ժամը 13.00: