Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կին դատապարտյալներն անձնագիր են ստացել

Հասարակություն
23807e4a5e0248ca9b0f5e09c5786170

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում մարտի 2-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի 5 կին դատապարտյալներ ստացան անձնագրեր:  Ընդհանուր առմամբ 2015-2016թթ. ընթացքում 510 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր և անձնագրեր, ինչը կնպաստի վերջիններիս` օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիա-իրավական գործարքներին մասնակցելուն: Մասնավորապես, նրանք կարող են կնքել աշխատանքային պայմանագրեր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակներ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն: Գործընթացը շարունակվում է:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին