Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն. Արցախպրես

Քաղաքականություն
geri

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օրերս այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Արցախի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է. «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»: «Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։ Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին։