Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրենը ՊՆ-ում

Պաշտոնական
unnamed-12

Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կարսպերսկիի գլխավորած պատվիրակությանը:            Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Հանդիպման ավարտին «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի և «Կարսպերսկի լաբորատորիա» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին: