Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս պահին ընտրակաշառքներ չկան. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Քաղաքականություն
գալուստ

Ընտրողներին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացնում է, որ այս պահին ընտրակաշառքներ չկան. «Ըստ երեւույթին, մարդիկ, որոնք որ պիտի ընտրվեն, հանդիպում են ժողովրդին, տարբեր բաներ են խոստանում, բայց բնականաբար այս պահին որեւէ մեկը ընտրակաշառք չի կարող տալ, որովհետեւ քարոզչությունն էլ չի սկսել»: Ընտրակաշառք խոստանում են նրանք, որոնք, ըստ Գալուստ Սահակյանի, համոզված են. «Քվեարկության օրը որեւէ ձախողված վճիռ չի կայացվելու»: Ռեյտինգային ընտրակարգով մրցակցության ժամանակ պարոն Սահակյանը միջադեպեր չի բացառում՝ նա այդպես էլ ասում է. «Հնարավոր միջադեպեր կարող են տեղի ունենալ եւ ընթացքում էլ չի բացառվում»: Ռեյտինգային ընտրակարգի մասին Կարեն Կարապետյանի երեկ հայտնած բացասական կարծիքը փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նորմալ է համարում. «Այո պարոն Կարապետյանն ունեցել է իր կարծիքը եւ ոչ միայն պարոն Կարապետյան։ Մենք էլ ունեցել ենք մեր կարծիքը»: Կարեն Կարապետյանը երեկ ռեյտինգային ընտրակարգի դեմ ասել էր, որ դրանով սոված ժողովրդին իրար դեմ են հանել: Պարոն Շարմազանովը դա չի հերքում: Բայց ընտրողը չի ընտրելու երկու իրար դեմ ելած մարդուն, այլ՝ կուսակցությանը. «Դուք ընտրողներդ կարող եք ընտրել ձեզ համար ավելի նախընտրելի թեկնածուին»: Հանրապետականի մեջ տարաձայնությունները նույնպես պարոն Շարմազանովը համարում է նորմալ երեւույթ: Իրենք միեւնույն է, ամենալավն են. «Չեմ կարող ասել՝ քանի տոկոսն է իմ կարծիքին»: Ի տարբերություն Կարեն Կարապետյանի, Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ իր կուսակցությունը ամենամեծ հնարավորություններն ունի հաղթելու ընտրություններում: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տվյալները դա ցույց կտան. «Մեր պատվիրած բազում հարցումներով Հանրապետականը։ Առաջատար է բոլոր 13 ընտրատարածքներում»: