A
A
Էդգար Մանուչարյանը մասնակցել է «Ուրալի» հաղթանակին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն իր թիմի՝ «Ուրալի» հետ, այսօր հաղթահարել է Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի արգելքը: Ուրալցիներն արտագնա խաղում հանդիպել են «Կրասնոդարի» հետ: խաղի սկզբում տանտերերը չնայած երեք գոլ են խփել, սակայն «Ուրալին» հաջողվել է վերականգնել հավասարակշռությունը՝ 3:3: Լրացուցիչ ժամանակում դարպասի նոր գրավում չի արձանագրվել, իսկ ահա 11մ հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել հյուրերը՝ 3:4: Այդ հարվածներից մեկը վստահորեն իրացրել է մեր ֆուտբոլիստը, որը խաղադաշտ էր մտել 84-րդ րոպեից: Կիսաեզրափակիչ փուլում «Ուրալը» կհանդիպի «Ռուբին» - «Սիբիր» զույգի հաղթողի հետ: