Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատն» առայժմ կխաղա չեզոք դաշտում

Սպորտ
ararat

Առաջիկա շաբաթ օրը վերսկսվող Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակում Երեւանի «Արարատը» իր հարկի տակ ընդունելու է Գյումրիի «Շիրակին»: Ինչպես տեղեկացնում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը, ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով խաղը չի կայանա ՖՆ (նախկին «Միկա») մարզադաշտում, որը պետք է լինի «Արարատի» տնային խաղադաշտն առաջնության գարնանային հատվածում։ Այդպիսով, «Արարատ» - «Շիրակ» հանդիպումը ստիպված տեղափոխվել է «Բանանցի» մարզաբազայի արհեստական խոտածածկով խաղադաշտ։ Դա նշանակում է, որ արարատցիները տարին կսկսեն չեզոք դաշտում։ Բացի այդ, հանդիպումը նախատեսված փետրվարի 4-ի փոխարեն կկայանա մեկ օր ուշացումով՝ ամսի 5-ին, ժամը 14։00-ին։