Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

24-ամյա աշխարհի չեմպիոնը չի կարողանում մարզվել

Սպորտ
unnamed-18-4

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն անորոշ ժամանակով չի կարող մասնակցել թիմի մարզումներին։ Ինչպես տեղեկացնում է գերմանական BILD թերթը, աշխարհի չեմպիոնը մշտապես մկանային ցավեր է ունենում։ Մանրակրկիտ բուժզննումը ցույց է տվել, որ 24-ամյա ֆուտբոլիստի օրգանիզմում նյութափոխանակությունը վատ է կատարվում ։ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ ֆուտբոլիստը շուտ չի կարող վերադառնալ մարզումներին։ «Ես այժմ բուժվում եմ եւ կանեմ ամեն ինչ, որպեսզի արագ շարք վերադառնամ։ Ցանկանում եմ օգնել թիմին մեր նպատակներին հասնելու համար», - պարզաբանել է ֆուտբոլիստը։ Մարիո Գյոտցեն Գերմանիայի ընթացիք առաջնությունում անցկացրել է 11 խաղ, որոնց ժամանակ խփել է ընդամենը մեկ գոլ։