Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականի մրցակիցը նոր մարզիչ ունի

Սպորտ
sportt

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը՝ Ղազախստանի ազգային ընտրանին, 2018թ աշխարհի առաջնության ընտրական խաղից մոտ մեկ ամիս առաջ վերջապես գլխավոր մարզիչ ունեցավ: Ինչպես հայտնում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, ազգային թիմն այսուհետ կգլխավորի ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Բորոդյուկը: Նրա հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր: Ֆեդերացիան Ալեքսանդր Բորոդյուկի առջեւ խնդիր է դրել ավարտել սերնդափոխության գործընթացը, երիտասարդացնել հավաքականի կազմը եւ հայտնաբերել տաղանդաշատ նոր ֆուտբոլիստներ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Ղազախստանի ընտրանու հետ հանդիպելու է մարտի 26-ին, Երեւանում: