Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրինա Ալլեգրովայի երևանյան համերգը չի կայանա

Հասարակություն
alegro

Մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալլեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է: «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը տեղեկացնում է, որ Իրինա Ալլեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու Ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև ս/թ մարտի 5-ը: Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել: