Լեւոն Արոնյանին չհաջողվեց իրացնել թվային առավելությունը
ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» առաջին փուլի մրցաշարում այսօր կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:
Մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Մրցանակային տեղ զբաղեցնելու հայ շախմատիստին հարկավոր էր անպայման հաղթանակ տանել: Ավաղ, Լեւոն Արոնյանը չնայած թվային առավելություն ստացավ վերջնախաղում, սակայն այն նյութականի վերածել չհաջողվեց: Երկարատեւ փնտրտուքներից հետո, մեր շախմատիստը 53-րդ քայլին ստիպված խաղաղ դաշն կնքեց:
Այդպիսով, Լեւոն Արոնյանը 8-րդ անգամ ոչ-ոքի խաղաց մրցաշարում եւ վաստակեց 4 միավոր: Նա առայժմ բաժանում է 8-13-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որոնք իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր:
Վաղը կայանալիք վերջին տուրում մեր շախմատիստը սեւ խաղաքարերով կհանդիպի չինացի Դին Լիրենի հետ: