Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաներս ընդամենը մեկ անգամ են տեսակցել հորը. Ռուզաննա Եղնուկյան (տեսանյութ)

Հարցազրույց
ruzan

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Նման որոշում է կայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը բողոքում էր Գլխավոր դատախազության  անգործության դեմ, քանի որ միջնորդություն էր ներկայացրել գլխավոր դատախազին կալանքը որպես խափանման միջոց վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու մասին, սակայն դատախազությունը մերժել էր՝ նշելով, որ միջնորդության մեջ որեւէ նոր  փաստարկ նշված չէր: Այսօր պաշտպանի բողոքը մերժել է նաև դատարանը: Թեմայի մասին առավել մանրամասն զրուցելու համար «Ա1+»-ը  հյուրընկալել է  Կարո Եղնուկյանի կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին: