Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն չի ինքնամաքրվում. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Քաղաքականություն
7z9EDkaYhbE

Պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում, որը ընդգրկում է նաեւ Կենտրոն համայնքը: Ընտրություններին նրա՝ «Ազատություն» կուսակցությունը «Ազատ դեմոկրատների» հետ մասնակցում է դաշինքային միասնական ցուցակով եւ ընտրատածքում նրանցից առաջադրվել է եւս 5 թեկնածու: «Մենք կուսակցության ցուցակով ենք գնում, քանի որ այնտեղ 5 տոկոս է պահանջը, սակայն սա չի նշանակում, որ մենք հինգ տոկոսին ենք հավակնում: Իհարկե, մենք արդեն գիտենք, որ ՀՀԿ թեկնածուի կողմից փողերի բաժանման մասին, փաստեր ունենք, մյուսներին չեմ կարող գնահատական տալ: Ես ձեզ փող չեմ տալու. ինչ կարող եմ անել, ես դա կարող եմ անել»,- ասում է ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Նրա վստահեցմամբ՝ իրենց մոտ ներկուսակցական մրցակցություն, բախումներ չկան, ինչպես օրինակ՝ ՀՀԿ-ում: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե նոր ԸՕ այս մեխանիզմներով ՀՀԿ-ն ինքնամաքրվում է, Հրանտ Բագատյանը համամիտ չէ՝ գործող ԱԺ-ից ՀՀԿ-ից միայն 7 պատգամավոր այս անգամ չի առաջադրվել, իսկ ցուցակում ընդամենն առաջ են բերվել երիտասարդները, իսկ տարիքով ավելի մեծերը ներքեւի համարներում են, քանի որ նրանք տարածքային ցուցակներով են առաջադրվելու: Ավելին՝ տեսանյութով