A
A
«Թագավորական» ակումբը ձախողել է հետաձգված խաղը
Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի ֆուտբոլի առաջնության հետաձգված խաղում 1:2 հաշվով զիջել է «Վալենսիային»: Այդպիսով, «թագավորական» ակումբն այս տարվա առաջին երկու ամիսներին ավելի շատ պարտություն է կրել, քան ամբողջ 2016 թվականին: Մասնավորապես, հունվարի 15-ին «Ռեալն» առաջնության խաղում 1:2 հաշվով պարտվել էր «Սևիլյային», իսկ երեք օր անց գավաթային մրցավեճում նույն արդյունքվ տանուլ տվել «Սելթային»: Ուստի, «Վալենսիան» դարձավ երրորդ թիմը, որն այս տարի պարտության մատնեց «թագավորական» ակումբին: 2016 թվականին Քրիշտիանու Ռոնալդուն եւ նրա խաղընկերները Իսպանիայի առաջնության եւ գավաթի խաղարկության հանդիպումներում ընդամենը մեկ անգամ էին ճաշակել պարտության դառնությունը՝ զիջելով Մադրիդի «Աթլետիկոյին»՝ 0:1: