Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի ընտրատարածքում՝ մոտ 100 հոգի. դժվար ընտրություն (տեսանյութ)

Քաղաքականություն
as3

«Չէի ասի, թե ՀՀԿ ցուցակը մոլորեցնող է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ անպայման չէ, որ թեկնածուները խորհրդարան անցնեն այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ ներկայացված են ՀՀԿ ցուցակում. «Ես կարծում եմ, որ ՀՀԿ ցուցակը շատ մրցունակ է, քանի որ այնտեղ ներկայացված են անձիք, ովքեր քաղաքականության մեջ հայտնի դեմքեր են, դերակատարություն ունեն»: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ ընտրողին կողմնորոշվելն իսկապես դժվար է լինելու. «9 քաղաքական ուժ կա, նույն ընտրատարածքում մոտ 100 հոգի է առաջադրված լինելու, բացի այդ՝ ընտրողների մեծ մասի մոտ չկա պատկերացում ընտրական բուն գործընթացի մասին»: