A
A
Արարտի մարզում որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է 72-ամյա հորը. shamshyan.com
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի բժշկական խումբը կանչով մեկնել է Գոռավան գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներից մահացած, նույն տանը բնակվող , 72-ամյա Հովհաննես Աղաջանյանի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարելու կասկածանքով տաք հետքերով ձերբակալվել է նրա որդին՝ 46-ամյա Մարտիկ Աղաջանյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում