Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղանակի տաքանալը անհանգստացնում է բնակիչներին  (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
rubinyanc

Ռուբինյանց 2/2 շենքի բնակիչները կորցրել են տանը եւ դրսում գտնվելու զգացողությունը: «Բոլոր տեղերից  կաթում է, սարսափելի է:   Հենց ձյունը եկել է, առաջին օրվանից տաքացել է , չռռում է»,-«Ա1+»-ին ասաց  Կոմունար Համբարձումյանը: Շենքի վերջին՝  13-րդ հարկում գտնվող  բնակարանի  տարբեր անկյուններում թասեր են ։ Շենքում  արդեն մեկ ամիս է` չի աշխատում նաեւ վերելակը՝ կրկին  հալոցքի պատճառով: Շենքի հիմքերը եւս թուլացել են անընդհատ հոսող ջրերից։  «Համակարգը պետք է լրիվ վերանորոգվի, որ գարունը, աշունը, ամառը անձրեւ է գալիս, ջրերը հեռացվեն, ոչ թե ողողի շենքի հիմքերը»,-ավելացրեց  Վիգեն Ադամյանը: Բնակիչները դիմել են համատիրությանը, որտեղից խորհուրդ են տվել օգնություն չսպասել՝  գումար չկա։ Մանրամասները՝ տեսանյութում