«Не дождетесь!». Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը շատ լավ է. Առավոտ
ՀԱԿ դաշինքի ցուցակը գլխավորելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն արդեն 72 տարեկան է: Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ առաջին նախագահը քարոզարշավներին ակտիվ մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Թե ոնց կկազմակերպվի քարոզարշավը՝ դժվար է ասել: Աշխատանքները դեռ սկսված չեն, որովհետեւ մենք հիմա ավելի շատ կենտրոնացած ենք թեկնածուական կազմի կազմավորման վրա: Ռեյտինգային ցուցակը պետք է ավարտենք, որովհետեւ դրա հիման վրա կառուցվում է կենտրոնական ցուցակը: Բոլոր ռեյտինգայինները պետք է ընդգրկվեն կենտրոնականի մեջ: Մինչեւ չավարտես ռեյտինգային ցուցակի կազմավորումը, չես կարող կառուցել կենտրոնական ցուցակը»: Հարցին՝ ծածկո՞ւմ եք բոլոր ընտրատարածքները, ունե՞ք բավականաչափ մարդիկ՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ունենք: Կարծում եմ, մենք կունենանք ամենաներկայացուցչական ցուցակներից մեկը գոնե»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով