Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարևոր գնահատականը այն հրավերներն են, որ ստացա. կոմպոզիտոր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
1631

Նրա ստեղծագործությունները մեկ անգամ չէ, որ հնչել են աշխարհի մեծ բեմերում, սակայն այս մասին առանձնապես չի ցանկացել բարձրաձայնել, համարել է, որ կարևորը ստեղծագործելն է, իսկ գնահատականը ինքը չէ, որ պետք է տա: Սակայն, երբ Հռոմի օպերային թատրոնում կատարվեց իր երրորդ սիմֆոնիան, այն էլ ծրագրում, որտեղ հնչեցին Չայկովսկի և Ստրավինսկի, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը որոշեց, որ ինչպես ասում են, արտահայտված համեստությունը՝ ինքնին անհամեստություն է: Սիմֆոնիայի կատարումը նման բեմում, նաև մեր երկրի հաջողությունն է, ասում է կոմպոզիտորը, քանի որ այս բեմում առաջին անգամ հնչեց հայ կոմպոզիտորի ստեղծագործություն: Թատրոն, որտեղ բեմադրվել են Պուչինիի «Տոսկայի»,Վերդիի, Վագների օպերաների առաջին կատարումները: «Լեփ-լեցուն դահլիճն ու ծափահարություններն ինչ խոսք հիանալի է», - ասում է Ստեփան Ռոստոմյանը, «սակայն կարևոր գնահատականը այն հրավերներն են, որ ստացա»: Ժամանակակից հայ կոմպոզիտորների գործեր իհարկե այսօր հնչում են աշխարհի տարբեր բեմերից, սակայն սիմֆոնիկ երաժշտական կտավների կատարումը աշխարհահռչակ նվագախմբերի կողմից շատ քիչ են: «Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ կարողացա իմ լուման ներդնել մեր մշակույթի միջազգայնացման գործում, ոչ միայն «Երևանյան հեռանկարներ» փառատոնով, այլ և որպես կոմպոզիտոր»: