A
A
ԱՐԱԳ ՈՉ-ՈՔԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՄեկօրյա ընդմիջումից 7-րդ տուրի հանդիպումներով այսօր վերսկսվեց Միխայիլ Տալի շախմատային հուշամրցաշարը: Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուսլան Պոնոմարյովի հետ, որը ինչպես եւ հայ գրոսմայստերը իր ակտիվում ուներ 4 միավոր:
Երիտասարդ շախմատիստները արագ փոխանակեցին հիմնական խաղաքարերը եւ 26-րդ քայլին պարտիան ավարտեցին ոչ-ոքիով: Վաղը Արոնյանը 8-րդ տուրի շրջանակներում սպիտակներով կհանդիպի Ալեքսանդր րիշչուկի հետ: