Մխիթարյան եւ Ժիրու, իսկ դուք կարո՞ղ եք նման գոլ խփել
Իտալիայի «Պերուջա» թիմի ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Նիկաստրոն դարձել է հերթական ֆանտաստիկ գոլի հեղինակը: Այդ երկրի Բ սերիայի առաջնության «Տերնանայի» հետ խաղում 25-ամյա կիսապաշտպանը բավական ուշագրավ ոճով գրավել է մրցակցի դարպասը եւ հաղթանակ բերել իր թիմին: Իտալական լրատվամիջոցները կարծում են, որ Ֆրանչեսկո Նիկաստրոյի հեղինակած գոլն ավելի տպավորիչ է, քան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուի խփած գնդակները, որոնք անընդհատ ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրների հարյուրավոր հեռուստաալիքներով՝ որպես տարվա լավագույն գոլի թեկնածուներ: https://www.youtube.com/watch?v=4TVg0lGEAKc https://www.youtube.com/watch?v=814FjnULwvk https://www.youtube.com/watch?v=ScI29MAH3i0