Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բաքվից ուղարկված արդարադատությունից սպասելիքներ չունեմ»

Հասարակություն
Arayik-Khandoyan

«Սասնա ծռեր »խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում մասնակցել է իր կալանքի բողոքարկման վերաբերյալ դատական նիստին։ Պաշտպանական կողմը բողոքարկում էր Խանդոյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը: Դռնփակ դատական նիստում բողոքը ներկայացնելուց հետոր դատավոր Տիգրան Սահակյանը Խանդոյանից հետաքրքրվել է, թե ավելացնելու ինչ ունի․ «Բաքվից ուղարկված արդարադատությունից սպասելիքներ չունեմ եւ ոչ մի բան չեմ պահանջում»,- «Ա1+»-ին Արայիկ Խանդոյանի խոսքը փոխանցեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը մերժել է բողոքը։ Որոշումը ստանալուց հետո այն կբողոքարկվի Վճռաբեկ դատարան։