Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օսկանյանը հակադարձում է Հայրիկյանի ձևակերպումներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hamaxmbum

Չարենցավանցի Արամ Ավետիսյանը Համախմբում կուսակցությանն է միացել՝ հայտնի երգի բառերը մտքում. «Վարդանանք հայոց արդ համախմբվեք ու մի ուժ դարձեք» ։ Երիտասարդը մասնակցում է «Համախմբում» կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարին։ Այստեղ է` երկրում արդարությունը վերականգնելու համար։ Արամը գիտի՝ ինչից սկսել. «Հայրենիքի համար կյանքը զոհաբերած զինվորականներն այս պահին գտնվում են ճաղերից այն կողմ, դա արդեն իսկ արդար չէ»։ Համախմբման երիտասարդները ղեկավար մարմիններ ձևավորեցին։ Ընտրվեցին խորհրդի անդամներն ու դրա ղեկավարը։ Հնչեցին ելույթներ. «Հարգելի երիտասարդներ, չհավատաք այն ասեկոսեներին, թե իբր իշխանությունը գնում է փոփոխության, չի կարող ոչ լեգիտիմ ճանապարհով ստեղծված իշխանությունը ուրևիցե բան անել ժողովրդի համար»։ Համախմբում կուսակցությունը շարունակում է բանակցությունները քաղաքական ուժերի հետ համատեղ դաշինքի շուրջ։ Այս պահին ակտիվ շփումներ չկան Ծառուկյան դաշինքի հետ, իսկ «Ժառանգության» հետ են տարվում բանակցություններ։ Այստեղից դաշինքին ընդդիմանում է Զարուհի Փոստանջյանը։ Վարդան Օսկանյանն ասում է. «Ինձ համար բոլոր անհատական կարծիքները միշտ էլ հասկանալի ու հարգելի են, այնպես որ սպասենք տեսնենք՝ ինչպիսի վերջնական որոշում կլինի»։ Վարդան Օսկանյանի գլխավորած ուժի հետ դաշինքում է նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Վերջինս սակայն այս պահին զերծ է մնում հրապարակային գործունեությունից։ Օրերս էլ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց Օսկանյան-Օհանյան դաշինքը լքելու հնարավորության մասին։ Ընտրական ցուցակը կազմելու գործընթացը նա նմանեցրել էր գզվռտոցի։ «Գզվռտոց բառը ճիշտ բառ չի,- հակադարձում է Օսկանյանը,- բնական է, որ ամեն քաղաքական ուժ իր խնդիրներն է դնելու, էդ բոլորը համադրվելու են, և քաղաքական ուժերը ելնելով ցուցակի կազմից՝ վերջնական որոշում կկայացնեն՝ ուզո՞ւմ են մնալ դաշինքում,  թե չեն ուզում»։ Մոտ օրերս կհայտարարվի Համախմբման շուրջ ստեղծվող դաշինքի անունը։ Վերջնականապես հայտնի կդառնան նաև նրան միացած ուժերի անունները։ Վարդան Օսկանյանը պնդեց՝ իրենք չեն շտապում համատեղ ցուցակ կազմելու հարցում։ Երբ այն վերջնական տեսքի կբերվի, կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Քաղաքական ուժերը դրա համար ունեն 7 օր։ https://youtu.be/iSHnf0MQCeg