Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ դեռ ոչ մի դիմում չի եղել

Քաղաքականություն
1428

Դեռ որեւէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք իրենց մասնակցության վերաբերյալ դիմում ու փաստաթղթեր չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Փետրվարի 6-ից մինչեւ 16-ը կուսակցությունները կամ դաշինքները կարող են իրենց դիմումներն ու փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ:  Մարտի 5-31–ն էլ սահմանված է նախընտրական քարոզչության համար: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել «Ելք»,   «Օհանյան-Օսկանյան», ՀԱԿ-ՀԺԿ, « Ծառուկյան» դաշինքները: Դաշնակցությունը մասնակցելու է Հանրապետական կուսակցության հետ, իսկ  Ժառանգությունը դեռ չի որոշել մասնակցության ձեւաչափը: