Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շվեդիայի Ռիկսդագի պատվիրակությանը ներկայացվեց ԼՂ հիմնախնդիրը (տեսանյութ)

Պաշտոնական
agn

Փետրվարի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի Ռիկսդագի պատվիրակությունը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Երկուստեք շեշտվեց, որ Հայաստանի ու Շվեդիայի միջև հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում մեծ է երկու երկրների խորհրդարանների դերակատարությունը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների։