Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կմասնակցի 2017թ.-ի «Մեծ մրցանակին»

Սպորտ
sport-chess-grand-prix

Շախմատի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է 2017 թվականի «Մեծ մրցանակի» մասնակիցների վերջնական ցանկը: Նրանք 24-ն են, որոնք մեկ տարվա ընթացքում պետք է մասնակցեն 4 մրցաշարերից 3-ին: Ընդհանուր հաշվարկով որոշվելու են այն երկու շախմատիստները, որոնք հաջորդ տարի կմասնակցեն հավակնորդների մրցաշարին: «Մեծ մրցանակի» առաջին մրցաշարը տեղի կունենա փետրվարի 18-27-ը, ԱՄԷ-ի Շարժա հանրահայտ հանգստավայրում: Երկրորդ մրցաշարը նախատեսված է Մոսկվայում (12-21 մայիս), երրորդը՝ Ժնեւում (6-15 հուլիս), չորրորդը՝ Պալմա դե Մալյորկայում (16-25 նոյեմբեր): Նշենք, որ այս տարվա «Մեծ մրցանակի» համար պայքար կմղի նաեւ մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Նրա մրցակիցները կարող են դառնալ հետեւյալ գրոսմայստերները. Պետեր Սվիդլեր (Ռուսաստան), Անիշ Գիրի (Հոլանդիա), Պավել Էլյանով (Ուկրաինա), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Դին Լիրեն (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան), Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան), Բորիս Գելֆանդ (Իսրայել), Մայքլ Ադամս (Անգլիա), Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան), Լի Չաո (Չինաստան), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Էրնեստո Ինարկիեւ (Ռուսաստան), Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա), Սալեմ Սալեհ  (ԱՄԷ), Վեյ Յի (Չինաստան), Յոն Լուդվիգ Համեր (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան), Ալեքսանդր Ռյազանցեւ (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա):