A
A
«Ես որ նեղանամ, տուն եմ գնալու». Սեյրան Սարոյան (տեսանյութ)
«Մրցում ա, ժողովուրդն ում կընտրի, պարզ ա լինելու, էս անգամ ոչ մեկ չի կարա խախտի»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով հնարավոր ընտրախախտումներին։ Նա նաև ավելացրեց. «Ոչ մի անգամ էլ չեն կարացել անել, իմ ընտրատարածքում չի եղել, բոլորդ գիտեք»: Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ մի օր նա էլ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նման նեղանա եւ հեռանա կուսակցությունից, պատգամավորը պատասխանեց. «Ես որ նեղանամ, տուն եմ գնալու, տեղ չեմ գնալու, համ էլ ինչ նեղանալ, մենք տղամարդ ենք, նեղանալս ո՞րն ա»: