A
A
Կեղծ ընդդիմություն ստեղծելը նույնպես ընտրակեղծիք է. քաղաքագետ (տեսանյութ)
Եթե Հայաստանում քաղաքակիրթ քաղաքական միջավայր լիներ, ապա կուսակցություններն ու դաշինքները կստեղծվեին գաղափարների շուրջ: Քաղաքական ուժերի նպատակն, ըստ մասնագետների, միայն խորհրդարանում հայտնվելն է: Գաղափարախոսություն ընտրելու ու այն առաջ տանելու փոխարեն կուսակցություններ մտածում են շատ ձայն ունենալու մասին: Բոլոր կուսակցությունները, ըստ մասնագետների, հավասար են ու աշխատում են մեկ բանի համար՝ վերարտադրել գործող իշխանությունը: Գալիք ընտրություններում ոչ մի փոփոխություն ակնկալել քաղաքագետները խորհուրդ չեն տալիս: Ամեն ինչ նույնն է , միայն մեթոդներն են փոխվել: Մանրամասներ՝ տեսանյութով