Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ը կթուլացնի ՌԴ հատուկ ծառայությունների դեմ պատժամիջոցները

Քաղաքականություն
amn

Ամերիկայի ձայն Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ կթուլացնի Ռուսաստանի ՖՍԲ հատուկ ծառայության հետ գործարքների վրա դրված սահմանափակումները: Սահմանափակումները ընդգրկված էին նախագահ Օբամայի օրոք ընդունված պատժամիջոցների փաթեթում՝ ԱՄՆ-ի դեմ ռուսական հաքերային հարձակումների համար: ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության կողմից ընդունված որոշման մեջ ասվում է, որ չնայած որոշակի սահմանափակումների, ընկերությունները կարող են գործարքներ իրականացնել եւ երկրի տարածքում լիցենզավորման համար ռուսական հատուկ ծառայություններին վճարեն անհրաժեշտ գումար, եթե այն չի գերազանցում տարեկան 5000 դոլար: Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը նշել է, որ այդ որոշումը չի նշանակում ընդհանուր պատժամիջոցների թուլացում. «Մենք պատժամիջոցները չենք թուլացնում: Ֆինանսների նախարարությունը, ընդունված կարգի համաձայն, պատժամիջոցներ ընդունելուց հետո մշակում է առանձին մեխանիզմներ դրանց համար»: