A
A
Վրաստանը Շենգենյան տարածքում ազատ վիզային ռեժիմի անցավ
Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում այսօր քվեարկությամբ հավանության է արժանացել Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան տարածքում ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը: 553 կողմ, 66 դեմ, 28 ձեռնպահ ձայներով պատգամավորները հաստատել են Վրաստանին վիզայի ազատականացում տրամադրելու օրինագիծը: Հիշեցնենք՝ հունվարի 12-ին Եվրախորհրդարանի Քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովը (LIBE) կողմ էր քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ԵՄ մուտքի իրավունքի տրամադրմանը։ 2016թ․ դեկտեմբերի 13-ին Եվրամիության մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը (COREPER) հաստատել է Վրաստանին վիզայի ազատականացում շնորհելու վերաբերյալ Եվրամիության խորհրդի կողմից Եվրախորհրդարանի հետ ստորագրված համաձայնագիրը։