Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսվարողները  պարտավոր են մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձյունը

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed-38

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Այդ աշխատանքներին այս օրերին միացել են նաև տնտեսվարող սուբյեկտները: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» համապատասխան որոշմամբ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտներին հարակից տարածքների ձյունը և այն տեղափոխել համապատասխան վայրեր: Որոշման պահանջը չկատարողների նկատմամբ  կկիրառվի օրենքով սահմանված վարչարարություն: