Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 08.20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:Փակ են Արագածոտնի մարզիԱպարանի տարածաշրջանիՎարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Ձորագյուղ,Հարթավան,Երնջատափ, Քուչակ,Եղիպատրուշ,Շենավան, Արագած, Վարդենուտ, Արայի համայնքային ավտոճանապարհները,Հ-1 ավտոճանապարհի Ջրաբեր-Աբովյան, Հ-2 ավտոճանապարհի Կոտայք-Զառ, Հ-5 ավտոճանապարհի Նոր գեղի-Լուսակերտ, Հ-18 ավտոճանապարհի Վանանդ-Բագարան, Բաղրամյան-Շենիկ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները,Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհիՈւրասար-Կաթնաղբյուր հատվածը ևՄ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:Դժվարանցանելի են Մ-16 ավտոճանապարհի Ոսկեպարի ոլորանները՝ բեռնատարների համար,Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառհատվածը, Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք գյուղի համայնքային ավտոճանապարհները, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակի ոլորանները,Արագածոտնի մարզիՄաստարա, Զովասար, Գառնահովիտ համայնքային ավտոճանապարհները, Կոտայքի մարզի միջհամայնքային,Շիրակի մարզի բոլոր համայնքայինավտոճանապարհները:Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում,Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-2 ավտոճանապարհի«Զանգեր»-Սարավանհատվածում,Շիրակի մարզում Մ-1 և Մ-7 ավտոճանապարհներինտեղ-տեղառկա է մերկասառույց:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակիավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչովավտոմեքենաներից:***ՃանապարհներըԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները: