Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոտ ապագայում կավարտվեն ՀՀ-ԵՄ բանակցությունները

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nalbandyan1

ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առանձնապես մտահոգված չէ Ֆրանսիայի ՍԴ-ի այն որոշումից, որով չեղյալ է համարվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: «Կարեւորը Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերն անխտիր միաձայն են եւ այլ կարծիք չունեն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ»: Նա այսօր տեղեկացրել է նաեւ, որ Հայաստան-ԵՄ բանակցությունները եզրափակիչ փուլում են: Դրանք սկսվել էին 2015-ի դեկտեմբերին եւ արդեն տեղի է ունեցել բանակցային 9 հանդիպում. «Համարյա թե համաձայնեցված է ջախջախիչ մեծամասնությունը բոլոր դրույթների, որոնք ընդգրկված են նոր համաձայնագրի մեջ, թե քաղաքական եւ թե տնտեսական մասով»: Մոտակա օրերին Հայաստանը ԵՄ-ից սպասում է մեծ պատվիրակություն, որի մեջ են նաեւ բանակցողները: «Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում հնարավորություն կունենանք հայտարարել, որ եզրափակում ենք բանակցությունները»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: