Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորածնին անվանակոչեցին զոհված քեռու անունով. «Արեւելք»

Քաղաքականություն
monte-nor

Ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ  Բենիամին  Եղոյանի  ընտանիքում այսօր ուրախությունն ու վիշտը միախառնվել են: Թալիշում  զոհված հերոսի քույրը՝ Գայանե Եղոյանը, երկար սպասումներից հետո որդի է ունեցել: Նրան կոչել են քեռու մարտական անունով՝ Մոնթե: Այս մասին  հայտնում է «Արևելք»-ը։ Բենիամին Եղոյանը, Թալիշի թեժ մարտերի ժամանակ որպես հրամանատար, իր տանկի վրա ամրացրել էր եռագույնն ու նետվել մարտի՝ խոցելով 2 տանկ, որից հետո խոցվել էր նաև իր տանկը։  Նա 25 տարեկան էր: