Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Սահակյանը մինչև ապրիլի 3-ը կլինի արձակուրդի մեջ

Քաղաքականություն
8e149a3dabfeaa2bb1c77d4146814f2c

ՀՀ վարչապետը հրամանագիր է ստորագրել պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին արձակուրդ տրամադրելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝ 1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 6-ը ներառյալ և չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի մարտի 7-ից մինչև ապրիլի 3-ը ներառյալ: 2. Արման Սահակյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վրա: