Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանի թագավորության դամբարան՝ Գավառի գերեզմանատանը (տեսանյութ)

Հասարակություն
ashot

Գավառի Հացառատ թաղամասում՝ գերեզմանոցի տարածքում, մի քանի ամիս առաջ հայտնաբերվել է ուրարտական շրջանի դամբարան։ Երեք տասնյակի հասնող գտածոները՝ խեցեղեն, մարդկանց ոսկորներ, թվագրվում են մ.թ.ա 7-րդ դարին՝ Վանի թագավորության 2-րդ շրջանին, Արգիշտի 2-րդ կամ Ռուսա 2-րդի թագավորությանը: Գտածոներն ու կատարված աշխատանքի վերլուծությունը պատմաբանների համար կարող է նոր բացահայտումների հիմք հանդիսանալ: Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գնահատմամբ՝ հայտնաբերված իրերը շարքային գտածոներ չեն: Ավելին՝ տեսանյութով